ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերն Ադրբեջանին դուր չեն եկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է օրերս Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի արած հայտարարությունը: Շոյգուն անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին 2020 թ. հուլիսին իրավիճակի սրման ֆոնին ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների առթիվ ադրբեջանական կողմի մտահոգությանը:

Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների` Ալիևի օգնականը հայտարարել է, որ իր երկրին դուր չեն եկել Շոյգուի խոսքերն այն մասին, որ ինքնաթիռներով Հայաստան շինանյութ է տեղափոխվել:

«Ռուսական կողմի բացատրությունները մեզ բացարձակ չեն բավարարում: Ադրբեջանն ակնկալում է, որ հստակություն կմտցվի այս հարցում, մեզ կասեն` ի՞նչ հիմքով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ զինումը»,- ասել է նա:

Նշվում է նաև, որ Հաջիևն ասել է`շինանյութեր կարելի է տեղափոխել ոչ միայն ինքնաթիռներով, այլ նաև ուրիշ ճանապարհներով:

 

--00--ԱԹ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս