Խոստացել եմ շարունակել Արթուր Մկրտչյանի կիսատ գործը. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիսավոր պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: 

«Դեռ ապրիլի 14-ին՝ նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ այցելեցի Արցախյան ազգային ազատագրական շարժման աննկուն մարտիկ Արթուր Մկրտչյանի շիրիմին, և որպես յուրօրինակ երդում՝ խոստացա ընտրվելու դեպքում անել առավելագույնը՝ նրա կիսատ թողած գործը շարունակելու, նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու, նրա և մեր բոլորի երազած հայրենիքը կերտելու համար: Դա երդում էր՝ ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների հիշատակի առջև»,- ասաց նա:

--00--ԱԹ

--00—ԼՄ