Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

Արցախ կորոնա

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը` կասկածյալ էր գտնվում էր մեկուսացման մեջ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն:

--00--ԱԹ