Թրամփը ներում է շնորհել Էլիս Ջոնսոնին, ով ազատ էր արձակվել Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել ակտիվիստ Էլիս Ջոնսոնին ներում շնորհելու մասին: Վերջինս 1997 թ. ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրամիջոցների զանգվածային վաճառքի համար՝ առանց ներման իրավունքի:

Ջոնսոնը բանտում է անցկացրել շուրջ 20 տարի և ազատ է արձակվել 2018 թ.՝ Թրամփի կարգադրությամբ: Թրամփը նման որոշում է կայացրել իր խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների և ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ: Նոր որոշումը, որով ներում է շնորհվում կնոջը, Էլիս Ջոնսոնին ազատում է դատվածության բոլոր հետևանքներից:

--00--ԱԹ