Վրաստանում կորոնավիրուսի 7 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

կորոնավիրուս

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք: Այս մասին տեղեկացնում է Կառավարության հատուկ stopcov.ge կայքը: Համաձայն կայքի տվյալների՝ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 462 դեպք: Առողջացել է ևս 6 պացիենտ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմել է 1 196: 

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտերկրից: Նոր կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը 19 է: Կարանտինում է 5 806 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 230:

 

--00--ԱԹ