Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն առաջինը կստանա Բելառուսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

բելառուսկորոնա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկերը` Վլադիմիր Պուտինը, խոստացել է իրեն` Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական պատվաստանյութը:

«Նախագահ Պուտինն ինձ խոստացել է՝ առաջինը Բելառուսը կլինի»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումը:

--00--ԱԹ