Ի՞նչ խնդիր է լուծելու ստեղծվելիք աշխարհազորը. Դավիթ Տոնոյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

տոնոյան դ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց աշխարհազորի ստեղծման հայեցակարգը լայնամասշտաբ պատերազմի հետ չկապել:

«Դա հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին, սպառնալիքներին»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք բանակը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար, Տոնոյանը պատասխանեց.

«Հաշվի առնելով այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում, նաև խնդրում եմ` ուշադրություն դարձնել հարևանության նոր հայտարարություններին, միայն ակտիվ բանակի` գործող ԶՈւ ռեսուրսները կարող են բավարար չլինել»:

--00--ԱԹ