Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակչի առաջին դիմակայությունում պարտվեց Հնդկաստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News   

 նկար

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանը մրցում է Հնդկաստանի հետ: Ավարտվեց առաջին դիմակայությունը: Գրել է Armsport-ը։

Հայաստանը հանդես եկավ հետևյալ կազմով.

Արոնյան-Գ. Սարգսյան-Դանիելյան-Մկրտչյան-Մարտիրոսյան-Ա. Սարգսյան

Հաղթանակ տոնեցին Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Լիլիտ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտվեցին, իսկ Լևոն Արոնյանը ոչ-ոքիով ավարտեց պարտիան:

Հայկ Մարտիրոսյանի պարտիան այս պահին բողոքարկվում է, քանի որ Zoom-ի խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:  

Աղբյուրը՝ Armsport։ 

-- 00—ՄՀ