Լուկաշենկոն Բելառուսի նկատմամբ սանկցիա կիրառողներին «ցույց կտա իրենց տեղը»

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է կոշտ պատասխան տալ այն երկրներին, որոնք իր երկրի դեմ պատժամիջոցներ կմտցնեն: Նա, մասնավորապես, արդեն հանձնարարել է Կառավարությանը առաջարկ ներկայացնել՝ Լիտվայի նավահանգիստներից բոլոր առևտրային հոսքերի ուղղությունները վերակողմնորոշելու համար:

«Այ հիմա մենք նրանց ցույց կտանք՝ ինչ բան է պատժամիջոցը: Եթե նրանք՝ լեհերն ու լիտվացիները, մեր միջոցով դուրս էին գալիս Չինաստան ու Ռուսաստան, ապա այժմ կթռչեն Սև ծովով՝ Ռուսաստանի ու այլ երկրների հետ առևտուր իրականացնելու համար»,- ասել է նա:

Լուկաշենկոն շեշտել է՝ նրանք երևի մոռացել են՝ ինչ է նշանակում Բելառուս, դրա համար նրանց ցույց է տալիս իրենց տեղը:

--00--ԱԹ