ԱԱԾ-ից կադրային արտահոսք չի եղել. Արգիշտի Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ ԱԱԾ-ից կադրային որևէ արտահոսք չի եղել:Նա նշեց՝ հարցերին չի պատասխանում զուտ այն տրամաբանությունից ելնելով, որ ԱԱԾ սպեցիֆիկան այնպիսին է, որ այն ինֆորմացիան, որը կարողանում են տրամադրել, թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, իրենց մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է:

Այլ հարցերի Քյարամյանը չպատասխանեց:

--00--ԱԹ