Գողություն՝ Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News  

Մալաթիա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդիկ Սարիբեկյանի հաղորդման փաստով։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 26-ին, ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը և այնտեղից կատարել գողություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Սարիբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է, և այնտեղից գողացել են 2 հատ նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։ 

-- 00—ՄՀ