Արցախում քննարկվել է կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News  

Ահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը: Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»:

-- 00—ՄՀ