ԵՄ-ն քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Լուկաշենկո

Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը բանակցություններ են անցկացրել: Օրակարգի հիմական հարցերը Բելառուսը և միջերկրածովյան Թուրքիա-Հունաստան վեճերը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

ԵՄ-ն փորձում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրելու և նոր ընտրություններ անցկացնելու համար:

Ի աջակցություն Լուկաշենկոյի 26-ամյա երկաթյա վարչակազմի դեմ բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների՝ ԵՄ նախարարները քննարկում են ճանապարհորդական արգելափակումներ ու ակտիվների սառեցում կիրառել մինչև 20 հոգու նկատմամբ, ովքեր պատասխանատու են ցուցարարների դեմ բռնի գործողությունների համար:

Հանդիպումը հյուրընկալող կողմի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն էլ կոչ է արել դիվանագիտական լուծում տալ Հունաստանի և Թուրքիայի միջև վեճին Միջերկրական ծովում վերահսկողության հարցի շուրջ: Կողմերի միջև այդ խնդիրը սրվել էր, երբ Անկարան այս ամիս սեյսմիկ զննման նավ էր ուղարկել վիճելի տարածաշրջան, ինչն Աթենքն անվանել է անօրինական:

Արտաքին գործերի նախարարները կքննարկեն նաև Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի կասկածելի թունավորման հարցը: Մաասը նախազգուշացրեց, որ այն ազդեցություն կունենա Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վրա, եթե Մոսկվան չօգնի պարզել տեղի ունեցածը:

Նավալնին այս պահին գտնվում է Բեռլինի հիվանդանոցում: 

-- 00—ՄՀ