Moderna-ի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն իմունային պատասխան ունի տարիքային բոլոր խմբերում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

պատվաստանյութ

Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել տարիքային բոլոր խմբերի մասնակիցների մոտ։ Այս մասին գրել է Reuters-ը:

Հետազոտության ընթացքում 56-70, 70-ից բարձր և 18-55 տարեկան անձիք 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ․ նրանց մոտ իմունային պատասխանները միանման են եղել:  

Moderna-ն ԱՄՆ կառավարությունից գրեթե 1 մլրդ դոլար է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու հարցով ծրագրի շրջանակում:

-- 00—ՄՀ