Սևանում բախվել են ռուս պատվիրակներին տեղափոխող մարդատար էլեկտրագնացքն ու Mercedes-ը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ю

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական՝ էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Էլեկտրագնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաշվեկշռում, և մարդատար գնացքում եղել են Ռուսաստանից ժամանած մեծ թվով ռուս պատվիրակներ, ովքեր ծանոթանալու նպատակով էլեկտրագնացքով շրջում էին, սակայն վթարից հետո մոտ 3 ժամ նրանք սպասել են, մինչև վթարը կվերացվեր։

--00--ԱՀ