ԵՊՀ-ում այժմ ավելի վատ մթնոլորտ , քան հեղափոխությունից առաջ էր. Մենուա Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ԵՊՀ-ում այսօր յուրաքանչյուրը փորձում է իր տեղը իր ձեռքի եկածի չափով ապահովել, բայց ծրագրային զարգացում չկա, և, բացի դրանից, ճգնաժամային վիճակ է, միջանձնային շատ հարաբերություններ են լարվել, վստահության կորուստներ են տեղի ունեցել և այլն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ 2018-ի հեղափոխությունից հետո ԵՊՀ-ում մթնոլորտն ավելի է վատացել:

Անդրադառնալով հոգաբարձուների խորհրդի նիստի ընտրություններին՝ բանախոսը նկատեց, որ դա յուրօրինակ նախերգանքն էր առաջիկայում սպասվող ԵՊՀ ռեկտորի ընտրությունների, որի արդյունքը, ըստ էության, կուլիսների հետևում արդեն որոշվել է, այսինքն՝ որոշվել է, թե ով է լինելու ԵՊՀ հաջորդ ռեկտորը՝ նշելով նրա անունը:

Մենուա Սողոմոնյանը խոսել է նաև թեմային առընչվող մի շարք կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ բարձրագույն կրթության և աղմկահարույց կրթական չափորոշիչների:  

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ