Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել ծննդյան տոնի առթիվ ստացած շնորհավորանքների համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

գարեգին

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել ծննդյան տոնի առթիվ ստացած շնորհավորանքների համար: 

«Գոհունակ սրտով ընթերցեցինք Մեր ծննդյան տարեդարձի առիթով Մեզ ուղղված բազում շնորհավորանքները։

Խորապես զգացված ենք Ձեր ջերմ բարեմաղթանքներից, որոնք քաջալերում են Մեզ հայրապետական Մեր առաքելության մեջ։ Մեր Եկեղեցին միշտ պիտի զորանա ու պայծառանա Իր զավակների հոգևոր միասնությամբ ու նվիրումով։

Այս առիթով Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ ամենքիդ։ Բարձրյալի պահպանության ներքո եղեք քաջառողջ, օրհնյալ և Տիրոջով բազմարդյուն»,-նշվում է ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։

--00—ԼՄ