Պեկինում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդ չի մնացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

կորոնավիրուս

Չինաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վերջին երկու վարակվածները դուրս են գրվել հիվանդանոցից։ Համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Պեկին կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չի մնացել։   Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է հիգիենայի և առողջապահության հարցերով պեկինյան հանձնաժողովը։

Վարակի տարածման ամբողջ ընթացքում Պեկինում գրանցվել է կորոնավիրուսով հիվադացության 935 դեպք, որից 335-ը՝ հունիսին «Սինֆադի» շուկայում բռնկման ժամանակ։

-- 00—ՄՀ