Ինչո՞ւ է Պեսկովը խուսափում Նավալնու անունը տալ նրա մասին խոսելիս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մասին խոսելիս ինչո՞ւ նրան անունով չի կոչում:

«Նա պացիենտ է, հիվանդ է. այդպես էլ մենք նրան կոչում ենք: Մենք նախկինի պես նրան մաղթում ենք շուտափույթ առողջացում: Դա ոչ մի կերպ չի փոխում հարցի էությունը»,- ասել է նա:

Նավալնին արդեն հինգերորդ օրն է`բեռլինյան կլինիկայում է: Նրա առողջական վիճակի հետ կապված շատ հարցեր շարունակում են անպատասխան մնալ, գերմանացի բժիշկները չեն բացառում, որ այս վիճակը հետագայում հետևանքներ կունենա, հատկապես նյարդային համակարգի առումով:

--00--ԱԹ