Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ՄՆացականյան

Օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի խախաղ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախարար Մնացականյանը ընդգծել է հայ-ռուսական համագործակցության կարևորությունը, որն ուղղված է խաղաղության, տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև փոխանակվել են հայ-ռուսական համագործակցային հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ կարծիքներով:

--00—ԼՄ