Մեսչյանը համարում է, որ Մարությանն իրեն «փչացրել է». ողջ պատմությունը հայտնի է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

մեսչյան.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ազատվելու է «նախկինների մնացորդներից», իրականում նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչներն այս ընթացքում իրենց բոլորովին վատ չեն զգում, եւ շատերը, կարելի է ասել, շարունակում են պաշտոնավարել կամ ազդել կարեւոր որոշումների կայացման վրա։

Մեզ պատմեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման եւ պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է զբաղեցնել այդ կարեւոր պոստը, Մեսչյանը մի պայման է դրել՝ Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է իր համաձայնությունը տա։ Եվ Հայկ Մարությանը ստիպված է եղել հայցել Նարեկ Սարգսյանի թույլտվությունը։

Երկու տարի շարունակ պաշտոնավարելով՝ Արթուր Մեսչյանը մշտապես շփվել եւ խորհրդակցել է Նարեկ Սարգսյանի հետ՝ բոլոր հարցերում։ Նրանք գրեթե ամեն շաբաթ հանդիպել եւ ճաշել են միասին։ Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։

Հիմա նա «վերջին» բառերով է արտահայտվում Մարությանի հասցեին՝ համարելով, որ իրեն տարել-«փչացրել» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ