Անի Սամսոնյանի հրապարակել է բյուջետային առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է պատգամավոր Անի Սամսոնյանի բյուջետային առաջարկները: 

Առաջարկ 1: Սյունիքի մարզում վերանորոգել Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ միջհամայնքային 7 կմ երկարությամբ ճանապարհը։

Հիմնավորում։ Խոշորացված Գորիս համայնքը ընդգրկում է Խնձորեսկ և Ներքին խնձորեսկ համայնքները, որոնց միջև ձգվող անբարեկարգ ճանապարհը խոչընդոտում է  ոչ միայն միջհամայնքային, այլև նշված համայնքների և համայնքի կենտրոն Գորիս քաղաքի միջև հաղորդակցությունը։

Առաջարկ 2:  Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում կառուցել մարզադպրոց։

Հիմնավորում։ Տաթև խոշորացված համայնքը ընդգրկող և սահմանամերձ կարգավիճակ ունեցող Շինուհայրի բնակիչները առաջարկ են ներկայացրել համայնքում ունենալ մարզադպրոց՝ հաշվի առնելով համայնքում բնակվող երեխաների պահանջարկը և հետաքրքրությունը տարատեսակ սպորտաձևերի նկատմամբ։

Առաջարկ 3: Արարատի մարզի Արևաբույր համայնքում կառուցել նոր դպրոց։

Հիմնավորում։ Արևաբույր համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում և զուրկ է կենցաղային բավարար պայմաններից։ Այն պիտանի չէ որպես կրթական օջախ ծառայելուն և անհարժեշտ է կառուցել նոր դպրոց։
Դպրոցում սովորում  է  180 երեխա։ Առաջարկում եմ 2020  թվականի բյուջեում նախատեսել նոր դպրոցի կառուցում, որը կարժենա մոտավորապես 480 մլն ՀՀ դրամ։

Առաջարկ 4։ Երևան քաղաքի Ծարավ-Աղբյուր թաղամասում կառուցել նոր դպրոց։

Հիմնավորում։ Ապրում է 10 հազար բնակիչ, թաղամասը գնալով ընդլայնվում է երիտասարդ ընտանիքներով, սակայն այն չունի հանրակրթական դպրոց։ Առաջարկում եմ կառուցել դպրոց թվով 500 աշակերտի համար, որը կարժենա մոտավորապես 900 մլն դրամ։

Առաջարկ 5։ Առաջարկում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսել երկու նոր հաստիք՝ համայնքային ներկայացուցչի և մասնագետի։

Հիմնավորում։ Երևանի քաղաքապետարանի, համայնքներում համայնքապետարանների կողմից իրականացվող ոչ պատշաճ կամ անհարկի վարչարարության, ինչպես նաև համայնքում ծագող և վերջինիս լիազորություններից բխող շատ խնդիրների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ է պաշտպանություն, որը պետք է իրականացվի օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Այն դիտարկում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում և առաջարկում եմ այս նպատակի համար ներգրավել երկու մասնագետի։

--00--ԱՀ