Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Thumbnail

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ և նրա գործողություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ այդ տարածաշրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում իրավիճակի սրմամբ։ Տեղյակ ենք նաև այն մտահոգություններից, որոնք առկա են կապված մեր ռազմաբազա իրականացվող թռիչքների հետ կապված: Ցանկանում եմ միանգամից ասել, որ մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և հիմա էլ ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և գործընկերոջ դեմ»,- ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանում գտնվող իր ռազմաբազայում սոցիալական կառույցների շինարարություն է կատարում:

«Դրանով է պայմանավորված որոշակի ակտիվությունը: Եվ երկրորդ մասը զորակոչի խնդիրն է. ինչ-որ մեկին պետք է տուն վերադարձնել, մյուսինը՝ ընդհակառակը»,- ընդգծել է ռուս նախարարը:

Աղբյուրի հաղորդմամբ Ռուսաստանն ու Ադրբեջանն այս կամ հաջորդ տարի կվերադառնան համագործակցության նախկին տեմպերին, որոնք նվազել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

--00--ԱՀ