Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ՊՆ

1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

 

Օգոստոսի 25-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական կարգադրությունների հիման վրա որոշումներ է կայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել ենթակա զորամասերի հրամանատարներին։

--00--ԱԹ