Դիտորդների խումբը հրատապ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ հաշվեհարդարի լուրը ստուգելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Նուբարաշեն

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2020 թ. օգոստոսի 25-ի վաղ առավոտյան այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման  վրա:

Տե՛ս կից հղումով՝ «ՔԿԾ ղեկավարին ենթարկվող հատուկ նշանակության ջոկատից մոտ 20 հոգով գիշերը մտել են դատապարտյալների խցեր և հաշվեհարդար տեսել. մանրամասներ»:

Այցի և արձանագրված արդյունքների հիման վրա Խումբը հրատապ հաշվետվություն  կներկայացնի ՀՀ արդարադատություն նախարարություն և հանցագործության մասին  հաղորդում՝ պատկան մարմիններին:

Հավելյալ տվյալներ և մանրամասներ հնարավոր կլինի տրամադրել Խմբի կարգին  համապատասխան՝ ՀՀ ԱՆ պաշտոնական մեկնաբանությունից հետո: 

--00—ԼՄ