Տեղի է ունեցել Սասուն Միքայելյանի դստեր հարսանիքը. վարչապետը չի մասնակցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում անցած շաբաթ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, եւ քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում:

Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ