ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծել Վրաստանով ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

էդմոն

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ, դեռևս չի կարողանում լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը։

«Վերջապես կա՛մ բանակցեք, կա՛մ ասեք, որ չեք բանակցելու. մարդիկ հույսով չսպասեն...

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, որոնք մեկնել էին Բագրատաշեն, ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները Վրաստանի տարածքով կտեղափոխվեն ՌԴ։

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ, դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում բանակցությունների միջոցով լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը»,-գրել է Մարուքյանը։

--00—ԼՄ