Արմավիրում բախվել են Մեծամորի շտապօգնության մեքենան ու Toyota Vitz-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

վթար

Օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած Ջին Բեյ մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկակական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ պահշպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

Բախման հետևանքով էլ «Toyota»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ Ջին Բեյ–ը հաշվառված է «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում: 

--00—ԼՄ