Տոնոյանը ՌԴ-ում մասնակցել է միջազգային բանակային 6-րդ խաղերին և Բանակ-2020 ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

դավիթ

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում:

--00—ԼՄ