Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով, նրա վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Տիմոշենկո

«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի խոսնակ Մարինա Սորոկան ֆեյսբուքյան էջում հաստատել է տեղեկատվությունը, որ քաղաքական գործիչը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է 112.ua-ն։ Վարակվել են նաև նրա դուստրն ու ամուսինը։

«Ցավոք, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլյա Վլադիմիրովնայի մոտ Covid-19 է։ Վիճակը ծանր է։ Ջերմությունը հասել է 39-ի։ Պայքարում է»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ