Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը կապով տեղեկությունը փոխանցել է մոտակայքում ծառայություն կատարող ՃՈ տեսուչներին, ովքեր էլ արագ արձագանքելով Ա. Հարոււթյունյանի հրահանգներին, կարողացել են շուտ հասնել վթարի վայր ու այն պահին, երբ ինչ-որ երիտասարդներ քարշակով փորձել են ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, կանխել են նրանց գործողությունները:

BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ճանապարհային ոստիկանի հորդորով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

--0--ԱՀ