Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի՝ այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

արփին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ:

Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների չնչին տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրանք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձևավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։

Բացի Արթուր Ղամբարյանից, ով մասնագիտորեն հիմնավորել է՝ ինչու է դեմ քվեարկել այս մառազմին, կա՞ ինչ որ մեկը, ով մասնագիտորեն բացատրել է՝ ինչու է կողմ քվեարկել և բացի արդեն սովորական դարձած զառանցանքից ( վստահություն, կոռուպցիա, ռեժիմ, զավթել և այլ տհասություններ) բացատրել է հիմքերը։

Խնդրում եմ որպես բացատրություն չառաջարկել ցածրակարգ, մասնագիտությամբ ոչ իրավաբան, անհասկանալի ծագման սուբյեկտների, ինչպես նաեւ իրավաբան, բայց «աղանդավոր» դարձածների «մտքերը»»։

--00--ԱԹ