Եթե Բելառուսում նախագահի նոր ընտրություններ լինեն, Տիխանովսկայան թեկնածություն չի առաջադրի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Տիխանովսկայա

«РИА Новости»-ն, հղում անելով Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ «Белсат» հեռուստաալիքին տված հարցազրույցին, հայտնում է, որ եթե Եթե Բելառուսում նախագահի նոր ընտրություններ լինեն, Տիխանովսկայան թեկնածություն չի առաջադրի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել՝ ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 5-րդ անգամ վերընտրվելու: Վերջինս հավաքել էր ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը պնդում է, որ արդյունք կեղծվել է, և որ հաղթել է Տիխանովսկայան: Բախումներ են եղել հազարավոր ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, հարյուրավոր վիրավորներ են եղել, գրանցվել է նաև մահվան 3 դեպք: Մոտ 6700 մարդ ձերբակալվոծ է: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

--00—ԼՄ