Փայլանն անդրադարձել է բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Փայլան

 Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի կառավարության Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նաև Քարիյե անունը կրող, 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու:

«Ինչո՞ւ այս ձգտումը չի ավարտվում, երբ ամենուր այսքան շատ մզկիթներ կան։ Ամաչում եմ մեր երկրի համար»,- գրել է Փայլանը։

--00—ՄՀ