Կիմ Չեն Ինն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կրտսեր քրոջը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

կիմ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին: Նման պնդմամբ է հանդես եկել հարավկորեական հետախուզությունը: 

Իշխանությունն ամբողջությամբ շարունակում է մնալ Կիմ Չեն Ինի ձեռքում, բայց պետական քաղաքականության որոշ ասպեկտների համար այժմ պատասխանատուն նրա հարազատներն են: Սա արվել է՝ հյուսիսկորեական առաջնորդի սթրեսի մակարդակն իջեցնելու համար:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդը նախկինի պես իշխանությունը պահում է իր ձեռքում, բայց դրա մի մասն աստիճանաբար փոխանցվում է ուրիշներին»,- հայտնել են հետախույզները:

--00--ԱԹ