Դադարեցվել են Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

Վահե

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունների դադարման մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

--00—ՄՀ