Կառավարությունը քննարկում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Բադասյան

«ՀՀ կառավարությունը քննարկում է սահմանադրական դատավորի նոր թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք»,- այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ:

Խոսելով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասաց․

«Ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:

--0--ԱՀ