Վերջին կես տարում առաջին անգամ պեկինցիներին թույլ են տվել առանց դիմակի դուրս գալ տնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

պեկին
Iz.ru-ն հայտնում է, որ Պեկինի բնակիչներին վերջին կես տարում առաջին անգամ թույլ կտան առանց պաշտպանիչ դիմակի փողոց դուրս գալ: Այս պահին Պեկինի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված 2 հիվանդ է մնացել։

Ըստ Հիվանդությունների կանխարգելման մայրաքաղաքային կենտրոնի տարածած հայտարարության՝ միևնույն ժամանակ անծանոթ մարդկանցից ոչ մեծ հեռավորության վրա գտնվելիս նախկինի պես անհրաժեշտ է դիմակ դնել։ 

--00—ԼՄ