Ինչպե՞ս կառուցեցինք տեղեկատվական առաջնահերթությունները Տավուշյան դեպքերի օրերին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսում ենք Ապրիլյան պատերազմի մասին, սակայն փորձագիտական անդրադարձերի կարիք ունի նաև հուլիսին Տավուշում ծավալված գործողությունների թեման։

Օրինակ՝ համոզված եմ, որ տավուշյան մարտական գործողություններն իրենց բոլոր մանրամասնություններով հավաքագրվել ու մշակվում են Զինված ուժերի գխավոր շտաբում, Պաշտպանության նախարարությունում։ Հետագայում դրանց հիման վրա փակ զեկույցներ կպատրաստվեն, ապա նոր հրամաններ ու որոշումներ կլինեն։ Դա բնական գործընթաց է։

Լավ կլիներ, որ դրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրեր գործընթացի տեղեկատվական բաղադրիչը, ինչը մեր օրերում շատ կարևոր էլեմենտ է դարձել։

Ի տարբերություն բուն մարտական գործողությունների` տեղեկատվական գործողությունները շարունակվում են և պետք է նախ հետ վերադառնալ՝ հասկանալ, թե ինչպես մենք կառուցեցինք մեր տեղեկատվական առաջնահերթությունները բուն մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո, ինչ խնդիրներ լուծվեցին, իսկ որոնք չստացվեցին։ Ինչպես պետք է կառուցենք երկրի տեղեկատվական քաղաքականությունը հետտավուշյան փուլում և առհասարակ»։

--00--ԱԹ