Արցախի կառավարությունը 5մլն դրամ կհատկացնի գյուղերում տուն կառուցող երիտասարդ ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

կառ ահ

Մոտ հինգ տարի առաջ ԱՀ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայքներում տուն էին կառուցում: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.

Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:

Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:

--00—ԼՄ