ԱԶԲ-ի «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհով ԱՆ-ն բժշկական պարագաներ ձեռք կբերի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

կորոնավիրուս

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրամաշնորհի միջոցները Առողջապահության նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` COVID-19-ի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

--00—ՄՀ