Կոշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

աին

Օգոստոսի 19-ին, ժամը 15:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոշ գյուղի 1-ին փողոցի 8-րդ փակուղու տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնոմ են ԱԻՆ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և տանիքում կուտակված մոտ 50 հակ անասնակեր։

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով. հրշեջ-փրկարարներն իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ», նշված է հաղորդագրությունում։

--0--ԱՀ