Սերժ Սարգսյանին եթե ձեռք կտա մերժված լինել, թող շարունակի հայտնվել քաղաքականության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Շատ ավելի ճիշտ կլիներ՝ Սերժ Սարգսյանն ասեր՝ ժամանակն է, որ արդարանամ։ Նրա ասուլիսն ամբողջությամբ արդարացում էր ապրիլյան դեպքերի մասով։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«4 տարի անց նա փորձում է արդարանալ պատերազմի համար՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս եղավ։ Եվ այդ արդարացումների հետ մեկտեղ նա կրկնում է՝ մենք հաղթել ենք։ Ինչո՞ւ 2016 թ․-ին նրա շուրթերից չլսեցինք, որ հաղթել ենք։ Այս ասուլիսի կարիքը կար նաև պատերազմից ամիսներ անց։ Այսքան տարի անց ո՞րն էր նպատակը։ Որոշ հանգամանքերի բերումով նա որոշեց խոսել։ Թերևս ապրիլյանի զեկույցն էր պատճառը։ Ասուլիս տալով՝ ի՞նչ էր ուզում ասել, կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։

Պատգամավորը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է երբևէ նորից քաղաքական գործոն դառնալ։

«Չեմ կարծում, որ Սարգսյանը կփորձի քաղաքական ակտիվություն ցուցաբերել և կունենա այնքան կարճ հիշողություն, որ կդիմի նման քայլի, որովհետև ժողովուրդը լավ հիշողություն ունի։ Եթե Սերժ Սարգսյանին ձեռք կտա շարունակ մերժված լինել, թող շարունակի հայտնվել քաղաքականության մեջ, եթե դա նրան դուրս է գալիս»,-ընդգծել է Հակոբյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ