Արտաշատում գողացել են «Հայրենիք» կուսակցության դրոշները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

Հայերնիք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաաշտի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին ոստիկանույթան Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Երևանի բնակիչ Բաբկեն Հ-ն և հայտնել, որ օգոստոսի 14-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 17-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց կուսակցության՝ Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գրասենյակի շենքի մուտքի վերևի հատվածում ամրացված «Հայրենիք» կուսակցության երկու դրոշները գողացել են։

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգող Բաբկեն Հ-ն նշված կուսակցության Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն է։

--00—ՄՀ