ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին։ Պուտինը և Էրդողանը համաձայնության են եկել Սիրիայի հարցում դիվանագիտական և ռազմական մակարդակում երկխոսությունը շարունակելու շուրջ։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ, այդ թվում՝ զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
--00—ՄՀ