Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 100 մարդ․ հաստատվել է վարակման 160 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  16,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 168 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 41 663 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 100 մարդ, շարունակում  է  բուժվել  6018-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 34 584 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 1  դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը  818 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  243-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 185 310   քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը  1521 է:  

--00--ՄՀ