Իմ խորին խոնարհումը Ջանի Հադդադի հիշատակի առաջ և ցավակցությունս ընտանիքին․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

․

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորը վշտով տեղեկացա սիրիահայ մեծանուն բժիշկ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադի անժամամանակ մահվան մասին:

Նախորդ տարի Երևանում անվանի բժշկի հետ հանդիպումից հետո խոստովանեցի, որ ինձ վրա մեծ հետք է թողել և ոգևորել պարոն Հադդադի գործունեությունը։ Լիահույս եմ, որ նրա գործունեությունը կիսատ չի մնա և նրա դուստրն ու նրա գործընկերները կշարունակեն բժշկի առաքելությունը։

Ջանի Հադդադը բարեգործական հիմունքներով հայ և սիրիացի հազարավոր մարդկանց երկրորդ կյանք է պարգևել, և այսօր նրա մահը սգում են հավասարապես հայ և սիրիացի ժողովուրդները։

Հավատում եմ, որ ազգանվեր ձեռնարկների և բազմաթիվ բարեգործությունների հեղինակ-բժիշկն անմար հիշատակ կթողնի մարդկանց մեջ:

Իմ խորին խոնարհումը նրա հիշատակի առաջ և ցավակցությունս ընտանիքին ու հարազատներին, ընկերներին և ողջ բժշկական համայնքին»։

--0--ԱՀ