Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

ԱԻՆ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և իրեն, և տան մյուս բնակիչներին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։

--00--ԱԹ