Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 5061 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանի 84 շրջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5061 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Ապաքինվել է 6447 մարդ, մահացել՝ 119ը-ը։

Համավարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 917 884 դեպք է գրանցվել, հիվանդանոցներից դուրս է գրվել 729 411 մարդ։ Մահացել է 15 617 պացիենտ։

--00—ՄՀ