Սուրեն Պապիկյանն արձակուրդ է գնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

սուրեն պապիկյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ:

2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը»,- ասված է որոշման մեջ: